Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղը շրջափակելու համար: Նա շեշտել է, որ Բաքուն սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել։ Միխայել Ռոթը նշել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ լցնի Ռուսաստանի թուլությամբ ստեղծված վակուումը։
«Ժողովրդավարությունը եւ ազատությունն ու անվտանգությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են: ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունները պետք է ավելին անեն այդ երկու նպատակներին հասնելու համար»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ռոթը: