ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզ Բայրամի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղած շնորհավորական ուղերձում հայտնել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության օգտին:
«Միացյալ Նահանգները կրկին վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղությանը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների համար անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում: