Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել եւ անընդունելի է համարել Էրդողանի՝ ելույթում օգտագործած «գյավուր» բառը՝ նշելով, որ որպես պատգամավոր՝ բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:
«Պետք է տեղեկացնեմ, որ Էրդողանի օգտագործած «գյավուր» բառը, որն, ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության, նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան», բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը: Նա Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից բացատրություն է պահանջել: