Մարտի 27-ի խորհրդարանի նիստի ժամանակ Ազատական կուսակցության անդամ Ջեյն Յիպը հարց է հղել Ժոլիին, թե Կանադայի կառավարությունն ինչ քայլեր է արել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով` իր մտահոգությունը հայտնելով ստեղծված խնդրի առնչությամբ։ Ի պատասխան Ժոլին նշել է, որ մտահոգ է այդ կապակցությամբ եւ նշել, որ Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը։ «Պետք է Լաչինում ստեղծված իրավիճակի դեմն առնել, որպեսզի այն էլ ավելի չվատթարանա»,- ասել է Ժոլին։ Նա հավելել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։