Ըստ ռուսական «Վեդոմոստի»-ի` Ռուսաստանը մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնող երկրների` Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ բջջային կապի միջազգային ռոումինգը կչեղարկի։ ԵԱՏՄ–ում մտադիր են մինչեւ 2025 թվականը Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ կապի միասնական (ներառյալ էլեկտրաէներգիայի եւ գազի միասնական) շուկա ստեղծել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդն ավելի վաղ հաստատել էր ԵԱՏՄ–ում արդար սակագների ներդրման ծրագիրը։