Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին եւ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։
Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։