Ըստ ֆրանսիական «Le Figaro» պարբերականի՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին հայտարարել է, որ Եվրոպան պետք է վերջ տա լռությանը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի առջեւ Հայաստանին միայնակ չթողնի:
Օրերս Հայաստան այցելած եվրապատգամավորն ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր եւ վիրավորներ ունեցավ:
Միաժամանակ, Ֆրանսուա-Քսավիե Բելամին ընթերցողների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝:
«Ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը երկար չպետք է շարունակվի, եւ Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները»,-ընդգծել է եվրապատգամավորը։