Ըստ սիրիական SANA գործակալության՝ մարտի 31-ին՝ 00:17-ին (Երեւանի ժամանակով` 01:17), Իսրայելի զինված ուժերը օդային հարձակում են կատարել Գոլանի բարձունքներից` հրթիռային համազարկով հարվածներ հասցնելով Դամասկոսի նահանգին։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցներն արձագանքել են հակառակորդի հրթիռներին եւ խոցել դրանց մի մասը։ Հարձակման հետեւանքով Սիրիային նյութական վնաս է հասցվել։
Սոցցանցերում տարածվել են Իսրայելի նկարահանած կադրերը։ Սա մեկ օրում արդեն երկրորդ հարձակումն է Սիրիայի վրա։ Մարտի 30-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Դամասկոսի մերձակայքում իսրայելական հրթիռային հարձակման հետեւանքով երկու զինվորական է վիրավորվել։