Շատ մեծ է այն ներկապնակը, որի շրջանակում Իրանում եւ Ադրբեջանում կան քննարկումներ, թե որ տարածքը ումն է եղել, Ադրբեջանն է եղել իրանական, թե Իրանի հյուսիսն է եղել ադրբեջանական: Սրանք նոր բան չեն, բայց նոր է այս քննարկումների ինտենսիվությունը՝ գումարած սրան ռազմական հռետորաբանության բաղադրիչը: