ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել։
«Հանդիպմանը իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ–ի` աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։