Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտի 31-ին արցախա–ադրբեջանական շփման գծի արեւելյան եւ հարավարեւմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք եւ ՁՀՆ–7 նռնականետ։
Նախիջեւանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ապրիլի 1–ի 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։