«Ալիք Մեդիայի» «Էկոդետ» հաղորդաշարն այսուհետ ամեն շաբաթ՝ երեկոյան ժամը 8-ին, ներկայացնելու է էկոլոգիական առանցքային հիմնախնդիրներ։ Դրանց մասին մասնագետների հետ զրուցում է «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Առաջին հաղորդման թեման կլիմայի փոփոխության մարտահրավերներն են, իսկ հյուրը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն է։