Ըստ օսական Res գործակալության՝ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ավարտվել է ռուսական ռազմաբազաների զինվորների ու նրանց ընտանիքների պատվաստումների գործընթացը:
Միեւնույն ժամանակ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կառավարությունն ու քաղաքացիները դեռեւս սպասում են Ռուսաստանից կորոնավիրուսի պատվաստանյութի իրենց հասանելիք չափաբաժիններին:
Հակառակ բազմաթիվ խոստումներին՝ այս հանրապետություններում բնակչության՝ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստման գործընթացը դեռ չի մեկնարկել:
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կառավարությունները ավելի վաղ մերժել էին պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ Թբիլիսիի առաջարկը: