ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է վարժական հավաքներին ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաեւ խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միեւնույն գործատուի աշխատակիցների կանչման պայմանները։
ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշել է, որ ըստ նախագծի՝ հայտարարված մեկ վարժական հավաքի շրջանակում կարող են կանչվել միեւնույն գործատուի աշխատողների ոչ ավելին, քան 5%-ը: