ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու համար աշխարհը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ լավատես լինելու շատ հիմքեր կան։
Թեդրոս Գեբրեյեսուսը շեշտել է, որ 2021-ի առաջին երկու ամիսներին հիվանդության ու մահացության դեպքերի նվազումը ցույց է տալիս, որ կարելի է կանխել վիրուսի եւ նրա տեսակների տարածումը։
«Պատվաստանյութերի արդարացի բաշխման դեպքում եւ առողջապահական արդյունավետ միջոցառումներով համավարակը կարելի է մի քանի ամսվա մեջ վերահսկելի դարձնել»,- ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը: