ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում այսօրվանից մեկնարկում է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր:
Ռիսկի խմբերն են` 65 եւ բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» եւ 15000 դեղաչափ՝ 7500 հոգու համար նախատեսված «Sputnik-V» պատվաստանյութերը: Ռիսկի խմբերում պատվաստումները կիրականացվեն կամավորության սկզբունքով:
Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:
Ավելի վաղ ձեռք բերված 2000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմերը: