Մեծ յոթնյակի՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Կանադայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ուկրաինայի սահմանի մոտ եւ Ղրիմում ռուսական բանակի զորաշարժը:
Արտգործնախարարները Կրեմլի քայլերը սպառնալից եւ ապակայունացնող են որակել՝ կոչ անելով դադարեցնելու սադրանքները:
ՌԴ արտգործնախարար Լավրովը, արձագանքելով մեծ յոթնյակի կոչին, հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ակտիվությունը՝ ներառյալ Սեւ ծով նավեր ուղարկելը, կանոնավոր բնույթ ունի:
Լավրովը շեշտել է, որ ԱՄՆ-ն հիմա դա անում է առանձնակի համառությամբ եւ ագրեսիվ հռետորաբանությամբ։
«Հարցնում են՝ ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի սահմանի մոտ։ Պատասխանն ակնհայտ է. մենք այնտեղ ապրում ենք, դա մեր երկիրն է։ Իսկ թե ինչ է անում ԱՄՆ-ն սեփական տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ իր նավերով, զինծառայողներով, այս հարցը դեռեւս անպատասխան է»,- եզրափակել է Լավրովը։