Ըստ թուրքական Aydınlık պարբերականի՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը համոզմունք է հայտնել, որ դարեր շարունակ միասին հանդուրժողականության եւ խաղաղության մեջ ապրած թուրք եւ հայ ժողովուրդները կարող են հարաբերությունները կարգավորել բարեկամության եւ համագործակցության շրջանակում։
Անդրադառնալով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության հարցին՝ Աքարը պնել է. «Մենք կրկնում ենք այս հարցի վերաբերյալ մեր համառ կոչը։ Հայաստանը, ինչպես եւ Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային մասշտաբի պատմաբանների համար, հաշտվի արդյունքների հետ եւ չանհանգստանա դրա համար։ Սակայն այդ առաջարկին դեռ պատասխան չի տրվել»: