Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելուց հետո հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։
Չավուշօղլուն հավելել է, որ այդ հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն, ներառյալ Ռուսաստանի հետ։