Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախի իշխանությունները ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել։ Առաջարկը փոխանցվել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում եւ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։ Հանդիպմանը կքննարկվեն հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր։
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 1-ին` 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անցկացվել է արցախյան եւ ադրբեջանական կողմերի հանդիպում։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ձեւավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ փետրվարի 24-ին տեղի էր ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։