Միայն 2023-ի փետրվարին արտերկրից հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 713 միլիոն 946 հազար դոլար: Դա 1 ամսվա կտրվածքով երբեւէ գրանցված ամենամեծ արդյունքն է: Համեմատության համար՝ 2022-ի փետրվարին այդ թիվը 180 միլիոն 121 հազար դոլար էր, 2021-ի նույն ամսին՝ 131 միլիոն 705 հազար:
Այս տարի փոխանցված գումարի մեծ մասը՝ 84.2%-ը, Ռուսաստանից է եղել, 6.2-ը` ԱՄՆ-ից, 9.6 տոկոսն` այլ երկրներից: Նույն ամսին արտահոսքը եղել է 381 միլիոն 820 հազար դոլար: Երկրում մնացել է մոտ 332 միլիոն դոլարը: Ընթացիկ տարվա առաջին 2 ամսում արտերկրից հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց արդեն փոխանցվել է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դոլար: