ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը դիրքային որեւէ կորուստ չունի:
Վնասվածք ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից 3֊ի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ ծանր):