Ըստ իրանական Mehr գործակալության՝ ԻԻՀ փոխարտգործնախարար Սայիդ Աբբաս Արակչին հայտարարել է, որ Իրանում մեկնարկում է ուրանի մինչև 60 տոկոս հարստացման գործընթացը:
Արակչին նշել է, որ իրանական կողմը դրա մասին նամակով տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին:
Փոխարտգործնախարարը հայտարարել է, որ 50 տոկոսով ավելի հզորությամբ լրացուցիչ հազար հատ IR-6 ցենտրիֆուգ կավելացնեն Նաթանզի միջուկային օբյեկտում՝ շարքից դուրս եկած IR-1-երի փոխարեն:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ ներկայում Իրանի հարստացված ուրանի պաշարները կազմում են ավելի քան 4 տ: