Ըստ հարավկորեական Yonhap գործակալության՝ Հարավային Կորեայի կառավարությունն ապրիլի 13-ին որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ: Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ին:
Ըստ գործակալության՝ 2020 թվականի օգոստոսից տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված: Նախարարությունը որոշում է ընդունել բարձրացնելու այդ մակարդակը՝ հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող զինված բախումները:
Իրենց քաղաքացիներին տարածաշրջան մեկնելու արգելք են մտցրել նաեւ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան եւ Ճապոնիան։