ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023-ի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական եւ պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետեւյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) – հունիսի 8-ին։
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – հունիսի 13-ին։
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում։
Մայրենի լեզու եւ գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետեւյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – հունիսի 5-ին։
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – հունիսի 12-ին։
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – հունիսի 19-ին «Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում։
«Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում։
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում։
«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – քննաշրջանի ընթացքում։
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում։
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ առարկաներից՝
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր) – հունիսի 7-ին
«Հայոց պատմություն» (գրավոր) – հունիսի 14-ին
«Մաթեմատիկա» (գրավոր) – հունիսի 21-ին
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում: