Գերմանիայի կառավարության որոշմամբ ապրիլի 15-ին փակվում են երկրի գործող վերջին երեք՝ «Իզար-2», «Նեկարվեստհայմ-2» եւ «Էմսլանդ» ատոմակայանները։ ԱԷԿ-ներից աստիճանաբար հրաժարվելու մասին որոշումն ընդունվել էր դեռեւս 2011-ին կանցլեր Անգելա Մերկելի օրոք՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո: Ատոմակայանների աշխատանքի դադարեցումը Գերմանիայում նախատեսված էր 2022-ի վերջին, սակայն «Հյուսիսային հոսքերով» գազի մատակարարումների դադարեցման պատճառով կանցլեր Օլաֆ Շոլցը միանձնյա որոշմամբ երկարաձգել էր ատոմակայանների աշխատանքը մինչեւ 2023-ի ապրիլի 15-ը։
Գերմանիան ներկայում հրաժարվում է ոչ միայն «խաղաղ ատոմից», այլեւ ռուսական էներգառեսուրսներից: Այս տարի նախատեսվում է նաեւ հրաժարվել ածխի եւ նավթի, իսկ 2024-ին՝ նաեւ գազի մատակարարումներից: Բեռլինը ցանկանում է հասնել կլիմայական չեզոքության եւ մինչեւ 2045 թվականն ամբողջովին անցնել կանաչ էներգիայի։