«Ալիք Մեդիայի» «Էկոդետ» հաղորդաշարի այս հաղորդումը դարձյալ նվիրված է էկոլոգիական առանցքային հիմնախնդիրներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը։ Հաղորդման վարող, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանի հյուրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանն է։ Հարցը քննարկվում է ոչ որպես գլոբալ երեւույթ, այլ Հայաստանի հարմարվողականության միջոցառումների համատեքստում։