«Ներկայիս արժեբանությամբ անցյալը գնահատելը ամենահանցավոր բանն է, որ կարելի է անել պատմության հետ»,- ասում է «Թարգի՛ր, լաո»-ի Բ փորձագետ Գոռ Մադոյանն ու խորհուրդ տալիս կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը։ Իսկ Ա փորձագետ Կարպիս Փաշոյանը կարծում է՝ «ժամանակն է հասկանալու, որ պատմությունը հերոսների եւ դավաճանների մեխանիկական հերթափոխ չէ»։