Ապրիլի 17-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը։
Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությանն ու ու ԱՄՆ աջակցությանն առնչվող հարցեր` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։