Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը։
Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին եւ Ղրիմում ռուսական վերջին զորաշարժի կապակցությամբ՝ Պուտինին հորդորելով թուլացնել լարվածությունը։
ԱՄՆ նախագահը Պուտինին առաջարկել է առաջիկայում հանդիպել որեւէ երրորդ երկրում՝ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին հուզող բոլոր խնդիրները քննարկելու համար։
Ավստրիայի ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարել է, որ Վիեննան միշտ պատրաստ է հարթակ տրամադրելու Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպման համար: