Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցներն ու իրավապաշտպան կազմակերպություններն ընկալում են որպես նորմալ երեւույթ:
«Կսահմանափակվեի՞ք արդյոք մեկ-երկու հոդվածով, հայտարարությամբ կամ կարճ զեկույց գրելով, եթե հումանիտար ճգնաժամն անմիջականորեն ազդեր ձեզ եւ ձեր ընտանիքների վրա»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ստեփանյանը: