Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մի առնչություն չունի Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետ:
Լրագրողները Փսակիից հետաքրքրվել են՝ ԱՄՆ վարչակազմը մտավախություն չունի՞ արդյոք, որ Նաթանզի պայթյունը կարող է անդրադառնալ Վիեննայում անցկացվող բանակցությունների ընթացքի վրա:
Փսակին պատասխանել է միայն, որ պատճառների կամ հետեւանքների, ինչպես նաեւ այդ քննարկումներին մասնակիցների փոփոխության վերաբերյալ ավելացնելու բան չունի:
Միջուկային համաձայնագրի բանակցությունների նկատմամբ Իրանի դիրքորոշման փոփոխության մասին ԱՄՆ-ն ոչ մի վկայություն չունի, եւ այսօր քննարկումները Վիեննայում շարունակվելու են: