ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ապրիլի 21-ին իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի բոլոր պնդումները: