«Թարգի՛ր, լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թողարկման ընթացքում քննարկում են Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կերպարը։ Նրանց կարծիքով՝ Սարգսյան նախագահի քաղաքական կենսագրությունը՝ պայմանավորված Մարտի 1-ի իրադարձություններով, եղել է լեգիտիմության անվերջ փնտրտուք։ Այս համատեքստում են քննարկվում թե՛ ֆուտբոլային դիվանագիտության, թե՛ Եվրաասոցացման համաձայնագրի ու ԵԱՏՄ մտնելու հանգամանքները։