Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հայտնել է, որ ապրիլի 26-ին Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել: Նա նշել է, որ հաջողվել է տուն վերադարձնել Մարիուպոլը, Ազովստալը, Խերսոնշչինան պաշտպանող ուկրաինացի 44 զինծառայողի՝ 36 շարքայիններ եւ 6 սպաներ՝ սահմանապահներ, ազգային գվարդիականներ եւ նավաստիներ: Գերությունից ազատվել է նաեւ երկու քաղաքացիական անձ:
ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին հայտնել է, որ ՌԴ ՊՆ-ն փոխանակման գործընթացում Ուկրաինային է փոխանցել 40 ռազմագերու՝ 40-ի դիմաց, ինչպես նաեւ 4 ծանր վիրավոր ուկրաինացի զինծառայողի: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ 40 ռուսաստանցի ռազմագերիներին օդանավով փոխադրել են Մոսկվա, որտեղ նրանք բժշկական ստուգումների կենթարկվեն, ապա կուղարկվեն ապաքինման: