ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար:
«Ռուսաստանը հստակ ձեւակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին վերադառնալու համար»,- ասել է ռուս դիվանագետը: Զախարովան հավելել է, որ Մոսկվան «սկզբունքորեն կարեւոր է համարում, որ պաշտոնական Երեւանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում»:
Մարիա Զախարովան հայտնել է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ հանդիպման հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: