Ըստ New York Times-ում հրապարակված սոցիալական հարցման տվյալների՝ նախագահական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին հանդես է եկել Թուրքիայի՝ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 30 տոկոսը:
Էրդողանն ամենաազդեցիկ մարդն է Թուրքիայում՝ 2003-ից սկսած, բայց վերջին ժամանակներս նրա ժողովրդականությունը սըրնթաց անկում է ապրում:
Թուրքիայի նախագահի համար անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ ըստ այդ հարցման՝ նրա կոալիցիոն գործընկերները չեն կարողանալու հաղթահարել ընտրական շեմը, որը Թուրքիայում 10 տոկոս է կազմում: