Աստանայում ընթացող Յան Նեպոմնյաշչի-Դին Լիրեն շախմատի աշխարհի առաջնության մրցամարտին զուգահեռ ապրիլի 27-ին անցկացվել է Satty Zhuldyz Rapid & Blitz-2023 միջազգային մրցաշարը, որին մասնակցել են ե՛ւ տարեց, ե՛ւ պատանի շախմատիստներ:
Արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավել է ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա երկու մրցումներում գրավել է 2-րդ տեղերը եւ կստանա 44 հազար 686 դոլար պարգեւավճար: Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը ընդհանուր հաշվարկով գրավել է 3-րդ տեղը եւ պարգեւատրվել 23 հազար 774 դոլարով:
Լեւոն Արոնյանը մրցաշարի փակման ժամանակ տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է շախմատ խաղալ այնքան ժամանակ, ինչպես մինչեւ 70 տարեկանը լրանալն արել է Խորհրդային Միության քառակի, Եվրոպայի հնգակի, օլիմպիական վեցակի չեմպիոն, հայտնի գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը։
ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակի առաջատար դարձած Արոնյանը 2023-ի ընթացքում արդեն վաստակել է 32,81 վարկանիշային միավոր: Այդ ցուցանիշով Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը: