Բելառուսի տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ «օտարերկրյա Euronews հեռուստածրագիրը» հանված է Բելառուսի Հանրապետությունում հեռարձակվելու թույլտվություն ունեցող ԶԼՄ-ների ցանկից: Պատճառն այն է, որ նախկինում տրված հեռարձակման թույլտվության ժամկետն անցել է:
Euronews-ի փոխարեն կհեռարձակվի Հայրենական մեծ պատերազմին նվիրված ռուսական «Победа» ալիքը: Եթերում կլինեն խորհրդային դասական պատերազմական ֆիլմեր, փաստագրական ֆիլմեր Հայրենականի մասին, վետերանների վկայություններ, հարցազրույցներ պատմաբանների եւ փորձագետների հետ, ինչպես նաեւ որոնողական ջոկատների գտածոներն ու բացահայտումները: