Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննչական կոմիտեն եւ «TikTok» ընկերությունը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ըստ այդմ, լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները, ընկերության հարթակում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման դեպքում արագ արձագանքման եւ անհրաժեշտ տեղեկության հրատապ փոխանակման մեխանիզմներ կգործարկեն։
Նշվում է, որ այդ համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսեւորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը եւ բացահայտմանը։