Գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատներն արդեն բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ տեղեկություններ կան, որ գերիների հարազատները որոշել են հեռանալ ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո։ Այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկվանից փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը եւ գիշերել են այնտեղ:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվել է 64 պահեստազորային: Նրանցից հայրենիք են վերադարձվել դեռեւս միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից է։