Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ապրիլի 28-ին՝ երեկոյան 21:00-ից մինչեւ ապրիլի 29-ի 11:10-ն, Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության եւ ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է, եւ նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ:
Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք եւ կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով: