ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 29-ից մայիսի 5-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Պատվիրակության կազմում կլինի նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։