ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 29-ին՝ 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։