Ըստ «Արմենպրես»-ի՝ Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել է, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն անհասկանալի պատճառներով եւ առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր կատարելու համար՝ ավիաընկերությանն ու ուղեւորներին կանգնեցնելով փաստի առաջ։
Ընկերությունը, հայցելով չեղարկված չվերթերի ուղեւորների ներողամտությունը, խոստացել է առաջիկայում իրազեկել ընթացող զարգացումների վերաբերյալ։