«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը մի քանի օրով, ավելի ստույգ՝ մայիսի 1-ից մինչեւ մայիսի 4-ի 20։00-ն դադարեցվել է։
Գազի մատակարարման դադարեցման պատճառը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն են։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակման՝ ներքին պաշարների հաշվին: