ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցող բանակցություններին:
«Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ մեր նոր հաստատությունում` Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի Ազգային ուսումնական կենտրոնում։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը։