ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնց, ըստ Պեսկովի, այլընտրանք չկա: Նա «Երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծումը եւ տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան իրավական այլ հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմանը»,- նշել է Պեսկովը։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Պեսկովը նշել է, որ կարգավորմանը այս հիմքի վրա ցանկացած օգնություն ողջունելի է: «Բայց գիտենք նաեւ, որ կան կարգավորման հիմքերը խարխլող տարբեր փորձեր, ինչը հետագայում կարող է արդյունք չտալ: Հուսանք՝ տվյալ դեպքում խոսքն առաջին դեպքի մասին է»,-նշել է Պեկսովը։
Ամերիկյան կողմը հիասթափություն էր հայտնել բանակցությունների նկատմամբ Մոսկվայի բացասական արձագանքի առնչությամբ: Բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ ամենակարեւորը, որ կողմերի շփվումն է միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում։ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։