ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Երեւանում ապրիլի 24-ից մայիսի 1-ը Երեւանի պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 4738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա։ Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 6638 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 178 տրանսպորտային միջոց։
ՀՀ մայրաքաղաքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 288 անձ։ 146 վարորդ մեքենա է վարել առանց ամրակապի, մեքենա վարելիս ծխախոտ է օգտագործել 384 մարդ, 551 հետիոտ փողոցը հատել է ոչ սահմանված վայրով։ 217 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 471-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով։
Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 392 անձ։ 816 վարորդ մեքենա է վարել առանց ամրակապի, մեքենա վարելիս ծխախոտ է օգտագործել 164 վարորդ։ 354 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1190-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 120-ը՝ թաղանթապատված դիմապակիով։