Բրիտանական Financial Times պարբերականը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Բանակցային գործընթացից քաջատեղյակ երեք բարձրաստիճան պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Financial Times-ի անանուն աղբյուրների տվյալներով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախապատրաստվում է եւս մեկ հանդիպում հունիսի 1-ին Փաշինյանի, Միշելի եւ Ալիեւի, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։